s. bot.

s. bot. spinage.

• «շոմին, ծմել բոյսը» Բժշ. Մխ. առակ.։

• = Պրս. [arabic word] ispanāx հոմանիշից։ Այն բոյսի հայրենիքն է Պարսկաստանը, ուր ըստ Olivier (տե՛ս Voyage dans l'empire ottom. l'egypte et la Perse, 1802) ինքնաբոյս է։ Այս երկրից հին ժամանակ արտածուելով՝ Արաբների միջոցով տարուեց Սպանիա, որ-տեղից էլ տարածուեց ամբողջ Եւրոպա և Ասիա։ Արաբացի գրող Rāzi յիշում է նոյն բոյսը Թ դարուն։ Մեր մէջ առաջին յիշատա-կութիւնը ժԲ դարից է։ Բառիս եւրոաաևան ձևերն են սպան. espinaca, իտալ. spinace, հֆրանս. espinard, espinoche, ֆր. épinard, պորտ. espinafre, մլտ. spanachium, spina-cium, նյն. σπινάϰια, σπανάϰι, գերմ. Spi-nat, ռուս. աпинатъ ևն, բոլորն էլ արաբ. [arabic word] isfānāx (Կամուս, թրք. թրգմ. Ա. 544) մայր ձևից։-Հիւբշ. 277։

• Մխ. Հերացի ծաղրելով դնում է հին մի բժշկի ստուգաբանութիւնը. «Բժիշկ ոմն բնախօսէր, ստուգաբանելով զա-նուն բանջարին կոչելոյ սպանախ, եթէ է (ոք) հիւանդ, զի սպանանել արժան է նախ և ապա զնա տալ կերակուր»։ Եւ րոպացիք էլ երկար ժամանակ հանում էին բառս լտ. spina «փուշ» ձևից։ Ու-ղիղ մեկնեց ՆՀԲ, որից Lag. Arm. St § 2036։

• ԳՒՌ. Ախց. սպանլըղ։